latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 18:12 22-07-2026

Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Այսօր Գեղարքունիքում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում, հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 15։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

Most Viewed