Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն և կատակերգու, 46-ամյա Միխայիլ Գալուստյանը, ըստ տարածված լուրերի, պաշտոնապես գրանցել է իր հարաբերությունները 35-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ։
Ինչպես հաղորդում է Super.ru-ն, զույգը դեռևս հրապարակայնորեն չի հայտարարել հարսանիքի մասին, սակայն հայտնի է դարձել, որ Լիլիան արդեն պաշտոնապես փոխել է իր ազգանունը՝ Կիոսեից դառնալով Գալուստյան, ինչն էլ հաստատում է նրանց գաղտնի ամուսնության փաստը։
Այս տարվա փետրվարին, Վիկտորիա Ստեֆանեցից բաժանվելուց հետո, Գալուստյանն առաջին անգամ խոստովանել էր, որ իր սիրտը կրկին զբաղված է, իսկ ընդամենը մեկ ամիս անց նա հանրությանն էր ներկայացրել իր նոր ընկերուհուն։
Զույգի հարաբերությունները զարգացել են շատ արագ, և Լիլիայի մատին հայտնված ադամանդե մատանին վաղուց էր լրատվամիջոցներում դարձել հնարավոր ամուսնության մասին քննարկումների գլխավոր առիթը։