latest_news
copy image url
Ներքին 13 часов назад - 13:00 01-07-2026

Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով

Ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումները հօդս են ցնդում պաշտոնական` դժվար կեղծելի հաշվետվությունների լույսի ներքո։

2025 թվականին իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «նվաճելու» ընթացքում որպես հիմնավորում նշվում էր (մոտավորապես).

«Չարագործ» օլիգարխներից վերցնենք ստրատեգիական կառույց ՀԷՑ֊ը, քանզի դրամական միջոցները հոսում են վերջիններիս գրպանները, իսկ ՔՊ օրոք հոսքը կլինի դեպի ՀԷՑ։

Այսօր, երբ հայտնի են ՀԷՑ ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական փաստաթղթերի թվերը (կից ներկայացվում են), տեսնում ենք երկու պարզ թիվ` 2024 թվականին ՀԷՑ֊ի հասույթը եղել է 202.4 միլիարդ դրամ, 2025 թվականին այդ ցուցանիշը ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է` կազմելով 198.2 միլիարդ դրամ։



Այս պարագայում նույնիսկ մասնագետների մեկնաբանության կարիքը չի զգացվում, քանզի արդյունքը ակնհայտ է. աչքի առաջ ունենք ՀԷՑ նախկին պաշտոնյաների մռայլ կանխատեսումների սկիզբը։

Most Viewed