latest_news
copy image url
Ներքին 1 день назад - 19:59 30-06-2026

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ, թռչնատեսակ, որ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչունին տեղափոխել են անվտանգ վայր։

Համագործակցելով Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի հետ՝ փրկարարները հազվագյուտ թռչունը տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված բժշկական զննության։
Թռչնի վիճակը բարելավվել է։

Փրկարար ծառայությունը հորդորում է՝ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների հետ առնչվող ցանկացած դեպքի մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան մարմիններին։ Ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է վճռորոշ լինել կենդանուն փրկելու և կենսաբազմազանությունը պահպանելու գործում։

Most Viewed

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր