latest_news
copy image url
Արտաքին 12 часов назад - 09:59 25-06-2026

Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնվել է երկու քարի արանքում, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պատերազմական զարգացումների ֆոնին կտրուկ մեծացրել են աշխարհաքաղաքական ու ռազմական ճնշումը նրա վրա:

Ինչպես հաղորդում է Meduza-ն Մոսկվան էականորեն խստացրել է իր պահանջները Մինսկի նկատմամբ՝ Բելառուսին ավելի խորը ներքաշելու Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ:

Ռուսական կողմի հիմնական նպատակն է Բելառուսի տարածքն առավել լայնածավալ օգտագործել ուկրաինական քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներն ընդլայնելու և Ուկրաինայի զինված ուժերի ուշադրությունն ու ստորաբաժանումները Դոնբասի հիմնական ռազմաճակատից դեպի հյուսիսային սահման շեղելու համար, մինչդեռ մյուս կողմից՝ Վլադիմիր Զելենսկին է սեփական խիստ ճնշումները գործադրում Լուկաշենկոյի վրա՝ զգուշացնելով պատերազմին բացահայտ միանալու աղետալի հետևանքների մասին:

Բելառուսի արձագանքներն ու Լուկաշենկոյի հետագա քայլերը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ հակամարտության նոր թեժացման հարցում, քանի որ Կրեմլը պահանջում է առավել գործուն մասնակցություն, իսկ Կիևը փորձում է թույլ չտալ հյուսիսային երկրորդ ճակատի բացումը, ինչը Բելառուսի իշխանություններին դնում է չափազանց բարդ ու ռիսկային ընտրության առջև։




Most Viewed