latest_news
copy image url
Ներքին 21 час назад - 19:14 19-06-2026

Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անիտա Ավետիսյանի և նրա ամուսնու կյանքում սպասվում է պատասխանատու փուլ: Այսօր զույգը համացանցում կիսվել է իրենց կյանքի կարևոր նորություններից մեկով՝ անտարբեր չթողնելով հազարավոր հետևորդների: Ապագա ծնողները որոշել են իրենց կյանքի այս կարևոր դրվագը նշել մտերիմ միջավայրում:

Նրանք կազմակերպել են փոքրիկ, բայց չափազանց ջերմ ու գեղեցիկ gender party, որի ընթացքում էլ վերջապես բացահայտվել է նրանց առաջնեկի սեռը:

Ուրախալի ու հուզիչ լուրով զույգն անմիջապես կիսվել է սոցիալական հարթակներում՝ հայտնելով, որ աղջիկ են ունենալու: Հրապարակումը վայրկյանների ընթացքում հասցրել է լայն արձագանք ստանալ մեդիատիրույթում:

Դերասանուհու գործընկերները, ընկերներն ու հարյուրավոր հետևորդներ շտապել են մեկնաբանություններում իրենց բարեմաղթանքներն ու շնորհավորանքները հղել գեղեցիկ զույգին՝ նրանց փոքրիկին մաղթելով անհոգ ու երջանիկ մանկություն:

Most Viewed