latest_news
copy image url
Ներքին 1 день назад - 13:22 13-06-2026

Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմոերին աղետալի պատերազմ է սպասվում։

Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսեւորում է։

Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։

ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։

Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։

Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու։

Սա է դրանց քաղաքական պատկերը…սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ։

2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության ՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում,իսկ 2026-ին էլ ՝ պստերազմով վախեցնելով շահեց ձայներ՝
ընտրությունից հետի ասելով, որ պատերազմ չի սպասվում։

Ոնց ուզում, ֆռռցնում է հասարակությանը։

Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի,բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։

Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը,պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ,տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել,մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. հետեւաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու ,այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»,-գրել է նա։

Most Viewed

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ