copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:07 18-09-2026

Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր

Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր:

Այսպիսով` քաղաքացիներն, առանց ԱԱՊ օղակ այցելելու, կարող են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ` կանխարգելելով գրիպով հիվանդացումը ու հնարավոր բարդությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Պատվաստումային շարժական կետերը գործելու են սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հասցեներում. Վերնիսաժում՝ նշված ժամանակահատվածի ողջ ընթացքում, իսկ Ազատության հրապարակի, Հանրապետության հրապարակի, Մերգելյան այգու (Կոմիտաս պողոտա 1), Գայի արձանի, Աջափնյակ թաղամասի Կայզեր սուպերմարկետի (Մարգարյան փողոց 23/6), Դավթաշեն թաղամասի Երևան Սիթի սուպերմարկետի (Տիգրան Պետրոսյան փողոց 25/5), Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային համալիրի և Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքներում՝ սահմանված ժամանակացույցով:

Պատվաստումային շարժական կետերում կարող եք պատվաստվել ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսային վարակի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ:

Պատվաստվե՛ք հիմա, օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:43 Ինչպես է տեղի ունեցել «Nissan Tiida»-ի, «Toyota Camry»-ի, «Lada»-ի և 2 «ԶԻԼ» բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին