Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 14:29 18-09-2026

ՀՀ-ն «գիքորացնելու» ձեր քաղաքականությունը չի՛ ստացվելու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Մոտ 150 տարի առաջ, հայ լրագրության ականավոր դեմքերից մեկը՝ Գրիգոր Արծրունին, նկարագրելու համար իր ժամանակների քաղաքական էլիտայի տրամաբանությունը, այդ թվում՝ դաշնակցական տրամաբանությունը, մի հետաքրքիր ձևակերպում է արել, ասել է՝ մենք՝ հայերս, քաղաքականապես ռուս ենք:

Այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:

«Գրիգոր Արծրունուց 150 տարի հետո, ցավոք, Հայաստանի ընդդիմադիր էլիտան քաղաքականապես շարունակում է մնալ ռուս:

Սիրելի՛ հայրենակիցներ, ի արձագանք իմ այս արտահայտության՝ պարոն Ֆարմանյանն ասում է՝ կարևորը չլինես թուրք, և հիմա գալիս է իմ ելույթի հաջորդ կետը, որը ես նշել էի, ոնց որ ճակատագիր լիներ։

Սրանից 37 տարի առաջ, Ռաֆայել Իշխանյանը գրել է շատ հիմնարար մի հոդված, որը կոչվում է երրորդ ուժի բացառման օրենքը։ Ռաֆայել Իշխանյանն այդ հոդվածի մեջ ասում է՝ մեր՝ հայերիս, հայրենասիրությունը նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն: Հասկանու՞մ եք:

Եվ ի՞նչ է ստացվում, որ Գրիգոր Արծրունուց 150 տարի անց Լուկաշենկոն և Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանն ասում են՝ դուք գնալու տեղ չունեք, դուք հիշեք, որ քաղաքականապես ռուս եք, որ ձեր շահերի կենտրոնը Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանը, դուք ինքնիշխան չեք, դուք տեր ունեք, մոռացե՞լ եք՝ ձեր տերը ով է։

Իսկ Ռաֆայել Իշխանյանից 37 տարի անց Նարեկ Կարապետյանը, Լևոն Քոչարյանը և պարոն Ֆարմանյանը հաստատում են Իշխանյանի այն պնդումը, որ, փաստորեն, հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն։ Եվ ոչինչ, որ Հայաստանի Հանրապետության շահերի կենտրոնը Հայաստանն է, որ Հայաստանն ինքնիշխան է, ինքն է իրեն իշխում:

Հայաստանը «գիքորացնելու» ձեր քաղաքականությունը, պարոն Կարապետյան և գործընկերներ, չի ստացվելու, ձախողվելու է»,-նշել է Հայկ Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ