Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ֆեյսբուքյան էջում գրել է.
Այս խարխլված հենապատերը Երևանի Հարավարևմտյան թաղամասում են՝ «Առնո Բաբաջանյան 4» հասցեում, Երևանի թ. 181 հիմնական դպրոցի ետնամասում։
Բազմաբնակարան բարձրահարկերով շրջապատված այս տարածքով օրական հարյուրավոր մարդիկ են անցնում՝ բնակիչներ, տարածքում գործող ուսումնական հաստատությունների՝ թ. 181 հիմնական դպրոցի, թ. 95 մանկապարտեզի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի, քոլեջի, Միջին, ավագ դպրոցների սաներ, սովորողներ, ծնողներ։
Խարխլվող հենապատերից ընկնող քարերը թիրախավորում են անցուդարձ անող մարդկանց։
Առաջարկում ենք խնդիրը լուծել Երևանի քաղաքապետարանի՝ բարեկարգման, վթարների վերացման կամ այլ ծրագրերի շրջանակներում, քանի որ առաջին հայացքից ոչ կարևոր թվացող այս խնդիրը կարող է ճակատագրական դառնալ մարդու համար։
Առնո Բաբաջանյան փողոց, 4-րդ շենք
Առնո Բաբաջանյան փողոց, 47/1 շենք
Ֆոտոշարք