Տպավորություն էր, որ Քոչարյանների տանն իրականացվող խուզարկությունն ուներ ոչ թե հանցագործություն բացահայտելու նպատակ, այլ ուներ քարոզչական նպատակ՝ թանկարժեք իրեր առգրավելու և հետո դրանց տեսագրությունենրը տարածելու համար:
Այս մասին Ռոբերտ Քոչարյանի գործով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Նա նշեց, որ շատ ծիծաղելի, նաև տխուր է մարդկանց հարսանեկան նվերները կամ տատիկ-պապիկներից հուշ մնացած ոսկե իրերն առգրավելը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին մնալ իրենց իրավասության սահմաններում. այս ամենը վկայում է, որ իրավապահ համակարգը դարձել է քարոզչամեքենա:
Սողոյանն ասել է, որ խուզարկության որոշումներն արդեն բողոքարկվել են:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին՝ նա նշել է, որ դա աբսուրդ է. «Քոչարյանի կալանքի հիմքում դատախազը բերել է սիրող հոր պատճառաբանություն»:
Տեսանյութ: