ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան հարձակման զոհերի հիշատակը
«ՈւԺեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովի առաջարկով ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան հարձակման զոհերի հիշատակը:
«Հիշեցնեմ, որ 4 տարի առաջ տեղի ունեցավ ագրեսիա մեր պետության հանդեպ Բաքվի Հանրապետության կողմից, ու 100-ավոր մեր հայորդիներ կյանքի ու մահվան կռիվ էին մղում առաջնագծում: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- նշեց նա:
Ռուբինյանը հավանություն տվեց առաջարկին, և պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հիշատակը: