copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:07 11-09-2026

Ինչպես Հովհաննես Հովհաննիսյանը նորից դարձավ ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն

Վերջերս ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տարբեր պատճառներով ընդունելի չի եղել ՔՊ-ակա իշխանության համար՝ որպես Մայր բուհի ռեկտոր: Ըստ Oragir.News-ի աղբյուրների՝ ԵՊՀ-ում ստուգումներ են անցկացվել, որոնցից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս առանձնազրույց է ունեցել իր խորհրդական, ԵՊՀ Ինֆորմատիկաի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին դեկան Վահրամ Դումանյանի հետ ԵՊՀ-ի դերի ու նշանակության, կրթության որակի մասին, Դումանյանը նշել է, որ ԵՊՀ-ին պետք է հատուկ կարգավիճակ տրվի, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին:

Սրանից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հովհաննես Հովհաննիսյանին, որը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ՝ կրկին ռեկտոր դառնալու դեպքուիմ, մասնավորապես նպաստել ԵՊՀ-ն Ակադեմիական քաղաք տեղափոխելու իշխանության ջանքերին:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ ռեկտորի ընտրություններն են, որոնց միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է:

Ամենից շատ դիտված