copy image url
Ներքին Միտք 52 րոպե առաջ - 10:12 10-09-2026

Այսօր սգո օր է բոլոր հարբած վարորդների համար. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի գրառումը.

Այսօր սգո օր է բոլոր հարբած վարորդների համար

Ուղիղ 129 տարի առաջ՝ սեպտեմբերի 10-ին, առաջին անգամ մարդ է ձերբակալվել ավտոմեքենան հարբած վարելու համար:

Դե իհարկե դա տեղի է ունեցել Լոնդոնում, և իհարկե ձերբակալվողը տաքսու վարորդ էր 25-ամյա Ջորջ Սմիթը: Խմածը՝ ընդամենը 2-3 բաժակ գարեջուր:

Նրան տուգանեցին 20 շիլլինգով: Հիմիկվա արժեքով՝ մոտ 170 ֆունտ ստերլինգ կամ 84 000 դրամ:

Բայց վարորդական իրավունքը նրա ոչ վերցրին, ոչ էլ կասեցրին, քանի որ այդ ժամանակ վարորդական իրավունք չկար: 6 տարի հետո է եղել առաջինը՝ 1903 թ:

Շնորհավորում եմ բոլոր հետիոտներին և ցավում եմ բոլոր վարորդներին օրինականության զարգացման այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ