copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 09:17 10-09-2026

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը հայտնի է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումներ է նշանակել սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները նստեցին ամբաստանյալի աթոռին ընդամենը 20 րոպե․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, պատճառաբանեց՝ Արա Զոհրաբյանը, որը հոգևորականների շահերն է պաշտպանում, ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է տվել։

Երեք օր անց գործը մակագրվեց նույն մարզի դատավոր Սերժ Ռուշանյանին, սակայն նա էլ չսկսեց գործի քննությունը և այն ուղարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան, պատճառաբանելով՝ պարզ չէ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը։