copy image url
Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 14:11 04-09-2026

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ:
Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»:

«Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց հենց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Կա նաև ուրիշ պրոբլեմ․ այսօր Հայաստանում կան տնտեսվարողներ և ներդրողներ, որոնք ասում են՝ «մենք վճարում ենք ջրի համար, վաճառեք մեզ ջուր»։ Թվում է, թե պարզ և տրամաբանական տնտեսական հարց է դրվում, բայց իրականում էս հնարավորությունները ՀՀ-ում սահմանափակ են առնվազն մեր ունեցած կանոնակարգերի պատճառով։ Պետք է ՀՀ-ում ի վիճակի լինենք ջրի շուկա ձևավորել»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ սա է այն բարեփոխումը, որը ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա։ Ըստ նրա՝ եթե ձևավորվի համակարգ և լինի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում, և ոռոգման ջուրը կարող է շուկայական հարաբերությունների առարկա լինել, սա կարող է էականորեն փոխել իրադրությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը