copy image url
Մամուլ 1 օր առաջ - 08:53 04-09-2026

Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին արտառոց դեպք է եղել Երևանի թիվ 164 հիմնական դպրոցում։ Երբ առաջին դասարանցիները դասվարների ուղեկցությամբ, ծնողների հետ դուրս են եկել դպրոցի բակ, դպրոցի բակ են մտել մի երտասարդ տղամարդ և կին, որոնք առաջին դասարանցիներին նվիրել են փուչիկներ, փոքր Աստվածաշունչներ և Աստվածաշնչի թեմաներով գծանկարներով գունավորման ալբոմներ։ Դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով փոխտնօրենը շտապել է դպրոցի բակ եւ միջամտել։

Առաջին դասարանցիների մեկի հայրը կոշտ վեճ է ունեցել այդ երկու անձի հետ, որոնք ինչ որ կրոնական կազմակերպության անդամներ են եղել եւ նրանց դպրոցի տարածքից դուրս են հանել։ Ծնողները դժգոհել են, որ աղանդավորները հասել են առաջին դասարանի երեխաներին:

Ընդամենը 5-6 օր առաջ թիվ 164 դպրոցի տնօրեն նշանակված Գոհար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ մի քանի ծնող այդ ժամանակ անուշադիր են եղել` թույլ տալով, որ իրենց երեխաներին այդպիսի նվերներ տան։ Նա հայտնեց, որ ուժեղացրել է դպրոցի տարածքի պահպանությունը։ Դպրոցից նաեւ դիմել են ոստիկանություն, սեպտեմբերի 4-ին դպրոցում սպասվում է ոստիկանի այց` այդ դեպքի կապակցությամբ եւ լինելու է ծնողական ժողով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում