copy image url
Ներքին 3 օր առաջ - 19:21 03-09-2026

Արևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներ

Արևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներ, որոնք տարիներ շարունակ էական վնաս են հասցրել ՀԷՑ-ի օրինական շահերին, գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողների շրջանում վերջերս ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 16 ինքնավար էներգաարտադրողների մոտ առերևույթ խախտումներ են արձանագրվել, որոնք վկայում են վերջիններիս կողմից օրենքի և սահմանված կարգավորումների համակարգային խախտումների մասին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 150 կՎ-ից մինչև 500 կՎ սահմանված հզորությամբ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող որոշ սպառողների մոտ փաստացի հզորությունները չեն համապատասխանում դրվածքային հզորություններին՝ գերազանցելով թույլատրելի նորման 3-4 անգամ և ավելացնելով գործող ենթակայանների ծանրաբեռնվածությունը:

Այսպիսով, 2022 թվականից ի վեր գործող մի շարք ինքնավար էներգաարտադրողներ խախտել են տեխնիկական կանոնակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզավորման մեխանիզմը՝ բացասական ազդեցություն ունենալով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա, առաջացնելով բաժանորդների դժգոհությունը և ընկերությանը պատճառելով զգալի վնաս՝ ընդ որում, թե՛ ֆինանսական տեսանկյունից, թե՛ ենթակառուցվածքերի սահմանված կարգով շահագործման ծանրաբեռնվածությունը ավելացնելու հետևանքով:
Բացահայտված հանգամանքների հիման վրա համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց հետո փաստաթղթերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ պատկան մարմինների կամ անձանց կողմից թույլ տված առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատական տալու համար: Հատկանշական է, որ խախտումները վերաբերում են տարիներ շարունակ գոյություն ունեցած համակարգային խնդրի, որի հետևանքով տևական ժամանակ ՀԷՑ-ը կրել է զգալի ֆինանսական կորուստներ, իսկ բաշխման ցանցի բաժանորդները զրկվել են կայուն և որակյալ էլեկտրամատակարարումից: Նախնական հաշվարկով մի քանի տասնյակ ինքնավար էներգաարտադրողների գործունեության արդյունքում պարզ է դարձել, որ միայն այդ մասով ՀԷՑ-ի օրինական շահերին պատճառված առերևույթ ֆինանսական վնասը կազմում է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ-ում ներկա պահին ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացված են շուրջ 59 000 արևային կայաններ (շուրջ 1288 ՄՎտ ընդհանուր հզորությամբ), որից շուրջ 58 700-ը՝ արևային ինքնավար էներգաարտադրողներն են՝ 750 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, իսկ մնացածը՝ արտադրական նշանակության արևային կայաններն են՝ 539 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում՝ ծանրաբեռնելով ենթակայանները և այլ ենթակառուցվածքներ, հատկապես այն հատվածներում, որոնք կառուցվել կամ հիմնանորոգվել են դեռևս խորհրդային տարիներին, ինչպես նաև ազդում են ցածր լարման ցանցում ՀԷՑ-ի բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա:

Հետևաբար մեր երկրում ռազմավարական էներգետիկ նշանակություն ունեցող արևային կայանների անվտանգ և արդյունավետ շահագործման համար ՀԷՑ-ի ենթակառուցվածքների արդիականացումը հրատապ խնդիր է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է