copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 18:50 28-08-2026

Ֆասթ Բանկը խաղարկում  է 5 հատ iPad

Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad A16, 128 GB Wi Fi մրցանակը։ Ֆասթ Բանկի բոլոր քարտապանները՝ անկախ քարտատեսակից, մինչև սեպտեմբերի 30-ը գնումներ կատարելով Yerevan Mall-ի վաճառակետերից՝ հնարավորություն ունեն շահել 5 iPad-ներից մեկը և մինչև սեպտեմբերի 7-ը՝ նաև ստանալ Բանկի պատրաստած 500 նվերներից մեկը։

Ֆասթ Բանկի խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն քարտապանները, որոնք վերը նշված ժամանակահատվածում Yerevan Mall-ի վաճառակետերից կկատարեն հանրագումարային 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումներ։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր քարտապան՝ անկախ քարտերի քանակից, կարող է ստանալ մասնակցության միայն մեկ կոդ, որը կուղարկվի արշավի ավարտից հետո։ Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի Youtube-յան էջում, օրը և ժամը կհրապարակվեն Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (FB, Insta, LI

Ֆասթ Բանկի քարտապանները, ինչպես նշվել է, հնարավորություն ունեն նաև ստանալ Բանկի պատրաստած 500 նվերներից մեկը։ Գնումներից հետո քարտապաններն առնվազն 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումները հավաստող կտրոնով կարող են մոտենալ Yerevan Mall-ում տեղեկատվական տաղավարին կից տեղակայված Ֆասթի բրենդավորված կետ և ստանալ նվերային փաթեթ, որը ներառում է Ֆասթի բրենդավորված դպրոցական պայուսակ և գրենական պիտույքների հավաքածու։ Հավելենք նաև, որ նվերների քանակը սահմանափակ է և տրամադրվում են ըստ հերթականության՝ մինչև դրանց սպառումը։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը