Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 18:44 24-08-2026

Չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում Կտրիճ Ներսիսյան. Փաշինյան

ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանի հարցին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, թե ինչու ընդդիմությունը նեղվում է, երբ վարչապետն Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան, սակայն չի սրտնեղում, երբ Փաշինյանը Կաթողիկոսին անվանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետ:

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ով ինչից ուզում է, կարող է նեղվել:

«Ես էլ չեմ ուզում՝ ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում Կտրիճ Ներսիսյան, հակառակ դեպքում կարող եմ ամեն երկրորդ նախադասության մեջ ասել Կտրիճ Ներսիսյան»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: