copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:14 20-08-2026

Իրանի հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը դաշնակիցներից կպահանջի միանալ Իրանի տնտեսական մեկուսացման աննախադեպ արշավին։

«Դուք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ», — CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բեսենթը՝ խոսելով դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։

Նրա խոսքով՝ արշավի նպատակն է պատժամիջոցային ճնշումն ուժեղացնել այնքան, որպեսզի «հասնեն Իրանի կառավարության փլուզմանը»։

Բեսենթը Չինաստանին նույնպես կոչ է արել «միանալ ծրագրին»՝ միևնույն ժամանակ նշելով, որ Պեկինի հետ բանակցությունների մի մասն ավելի լավ է վարել փակ դռների հետևում։

Նախարարի խոսքով՝ առավելագույն տնտեսական ճնշումը կարող է նվազեցնել Իրանի հետ նոր լայնամասշտաբ ռազմական բախման հավանականությունը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ խոսքն ընթացիկ իրավիճակի մասին է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի