copy image url
Արտաքին 1 օր առաջ - 21:49 19-08-2026

Հնարավոր է՝ ինչ-որ պահի վերսկսենք բանակցությունները Իրանի հետ․ իրավիճակը շատ լավ է․ Թրամփ

Հնարավոր է՝ ինչ-որ պահի վերսկսենք բանակցությունները Իրանի հետ, բայց այս պահին իրավիճակը շատ լավ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց չի պատրաստվում կնքել այնպիսի գործարք, որն ինքը անհրաժեշտ է համարում։

«Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու գաղափարը։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նեղուցի նկատմամբ։

Նեղուցը բաց է, և նավթի գները իջնում ​​են, և դրանք կշարունակեն իջնել, եթե մենք չորոշենք անել ավելի կտրուկ բան, քան հիմա անում ենք»,- նշել է նա։