Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումը, որ ԱՄՆ-ն ոչ պաշտոնական ուղիներով ԻՀՊԿ-ի հետ ուղիղ կապի մեջ է։
«ԻՀՊԿ ներկայացուցիչների և ամերիկացիների միջև երկխոսություն չկա։ Թրամփի այս կեղծ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան նրա երևակայությունից և մղձավանջներից ծնված ֆանտազիա, որը նրա հուսահատության և պատերազմում պարտության արդյունք է»,-«Tasnim» լրատվական գործակալությանն ասել է ԻՀՊԿ-ի խոսնակ Հոսեյն Մոհեբին։