Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 12:51 12-08-2026

Կրակոց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր անց գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 5-ին կրակոց է հնչել Արարատի մարզում, որը ողբերգական ավարտ է ունեցել։ Այդ օրը ժամը 08:15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդ բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «ձախ գոտկային հատվածում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը հիվանդանոցից փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդի բնակիչ 67-ամյա Մելքոն Գ.-ն է, ով իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-Բ» 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է իր ձախ գոտկային հատվածին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Մելքոն Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում