copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:30 08-08-2026

Ադրբեջանը շարունակում է ռազմական գնումները․ ՀՀ իշխանությունը հակազդե՞լ է, հարցնես, կասեն՝ խոսենք, պատերազմ կսադրենք

ԱԺ-ում քննարկումներից մեկի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը հարցադրում է անում՝ սպառնալի՞ք էր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելը, թեմային անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով․

«ՀՀ-ի համար սպառնալիք են եղել, կան ու կլինեն բոլոր այն գործընթացները՝ լինի ռազմական, քաղաքական կամ տնտեսական, որոնցով Ադրբեջանն ամրացել, ուժեղացել ու ամրապնդել է իր պոտենցիալը։

Այստեղ հարցն այլ տեղ է՝ իսկ ինչպե՞ս են տարբեր ժամանակներում դրան արձագանքել ՀՀ իշխանությունները։
Օրինակ՝ նույն այդ գործարքների ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ միայն փակ հանդիպումներում, այլև իր հրապարակային խոսքում, բազմաթիվ անգամ, տարբեր ձևաչափերով հանդիպումներում, ՌԴ իշխանությանը զգուշացրել է, որ այդ գործարքները մեր երկրում ընկալելի և ընդունելի չեն։ Մեկ այլ թեմա է, թե այդ ժամանակ խնդիրն ինչպես է քննարկվել ու, որպես արդյունք, ինչ մատակարարումների է հանգեցրել ՀՀ-ի համար։

Ադրբեջանը վաշինգտոնյան պայմանավորվածությունից առաջ և հետո շարունակում է մեծածավալ ռազմական գնումներ իրականացնել Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից, եվրոպական տարբեր երկրներից։

Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է։ Որ հարցնես, կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ»։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ

Ձեզ գուցե հետաքրքրի