copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:18 06-08-2026

Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն, արձանագրվել է նրա մահը. ՆԳՆ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։

Ամենից շատ դիտված