copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 14:32 01-08-2026

Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանը մի քանի օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ (այդ թվում՝ երեխաներ), իսկ 28-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Կիևում BBC-ի թղթակցի տվյալներով՝ քաղաքում լսվել է շուրջ 20 պայթյուն։ Վաղ առավոտյան հասցված զանգվածային հարվածին հաջորդել է ևս մեկ գրոհ. նախնական տեղեկություններով՝ ռուսական զորքը կիրառել է երկու հիպերձայնային հրթիռ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհան մայրաքաղաքում անցկացրած գիշերն անվանել է դժոխային՝ շեշտելով, որ Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ հակաօդային, հրթիռային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Ամենից շատ դիտված