Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի նախաձեռնությամբ համայնքի ավագանին արտահերթ նիստում հաստատել է նախագիծ, որի համաձայն՝ Ախուրյան համայնքի ենթակայության բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ուսումնառությունն այսուհետ լինելու է ամբողջությամբ անվճար։
Այսպես են աշխատում Ախուրյան համայնքում՝ ոչ թե խոսքերով, այլ մարդկանց կյանքը փոխող իրական որոշումներով ու կոնկրետ գործողություններով։ Այս մասին ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է Ախուրյանի համայնքապետարանը։