copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 23:07 26-07-2026

ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Արկադի Դվորկովիչը հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռանալու մասին։

Ռուսաստանցի պաշտոնյան որոշումը կայացրել է Եվրոպական միություն (ԵՄ) կողմից իր նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո։

Ավելի վաղ ԵՄ-ն կրճատված ձևաչափով համաձայնեցրել էր Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը։

ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնակատար է նշանակվել շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով կազմակերպության փոխնախագահն էր։

Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ն ղեկավարում էր 2018թ․ հոկտեմբերից։ 2022թ․ օգոստոսին նա վերընտրվել էր նախագահի պաշտոնում։

Ամենից շատ դիտված