copy image url
Ներքին 1 օր առաջ - 18:32 20-07-2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նա հայտնեց, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։

«Անհամատեղելության պատճառով ավագանու մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին։ Այս պահին երկրում չեմ, բայց կարծում եմ՝ դիմումս արդեն պետք է որ մուտք արված լինի»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը 9-րդ գումարման ԱԺ-ում կունենա 12 պատգամավոր։ Ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի մանդատից, իսկ 13-րդ համարի ներքո արդեն Մեսրոպ Մանուկյանն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից