copy image url
Արտաքին 1 օր առաջ - 19:18 20-07-2026

Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր

Սև ծովում մի քանի ժամվա ընթացքում հարձակման է ենթարկվել երկու առևտրային նավ։ Դրանցից մեկն Օդեսայի ափերի մոտ խոցված «Golden Leo» բեռնանավն է, որը կապ ունի Թուրքիայի հետ։ Հաղորդվում է 6 զոհի և 4 ամհետ կորածի մասին։

«Golden Leo» բեռնանավը, հացահատիկի բեռով դուրս էր եկել Օդեսայից։ Անձնակազմը կազմված է եղել Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներից, իսկ զոհերի թվում եղել է նաև ուկրաինացի նավավար-ուղեկցորդ։

Ուկրաինական կողմը պնդում է, որ նավին հարվածել է ռուսական երեք թևավոր հրթիռ։ Ռուսաստանը չի հաստատել հարձակման վերաբերյալ տեղեկությունները։

Ծովային անվտանգության ոլորտում գործող «EOS Risk» ընկերությունը նախազգուշացրել է, որ նման հարձակումները վկայում են Սև ծովում առևտրային նավերի համար գործառնական ռիսկերի էական աճի մասին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում