copy image url
Ներքին 1 օր առաջ - 19:00 20-07-2026

1 մլրդ դրամի վնաս և 20 մլն-ի նվիրատվություն․ «Սթիլ Կոնցեռնի» ֆինանսական հաշվետվությունն ու «Իմ քայլը» հիմնադրամը

Հանրային և քաղաքական դաշտում պարբերաբար քննարկման առարկա են դառնում խոշոր ընկերությունների կողմից բարեգործական հիմնադրամներին կատարվող փոխանցումները։

Այս համատեքստում հանրային ուշադրության է արժանացել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դոնորների ցանկում ներառված «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից կատարված նվիրատվությունը և ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության տվյալները։ Համաձայն հիմնադրամի պաշտոնական տվյալների՝ «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն հիմնադրամին է փոխանցել 20 000 000 դրամ։

Միևնույն ժամանակ, ընկերության՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա պաշտոնական ֆինանսական հաշվետվության համաձայն՝ կազմակերպությունն արձանագրել է 1 մլրդ 42 մլն 472 հազար դրամի ընդհանուր տարեկան համապարփակ վնաս։



Փաստաթղթից երևում է, որ «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն հաշվետու տարում ունեցել է բավականին բարձր՝ շուրջ 9.4 միլիարդ դրամի հասույթ, 996 միլիոն դրամի գործառնական շահույթ և 725 միլիոն դրամի շահույթ՝ մինչև հարկվելը։

Իսկ ինչ վերաբերում է 1 միլիարդ դրամից ավելի վնասին, ապա այն ձևավորվել է միայն ընկերության ունեցած գույքի (շենքերի, հողի կամ սարքավորումների) շուկայական արժեքի նվազման պատճառով (շուրջ 1.7 միլիարդ դրամ)։



Այնուամենայնիվ, ընդդիմադիր շրջանակներում հարց է բարձրացվում, թե արդյոք նման փոխանցումները կամ ֆինանսական ձևակերպումները չե՞ն օգտագործվում ընկերությունների կողմից օրինական հարկերը պակասեցնելու կամ հաշվետվություններում արհեստական պատկեր ցույց տալու նպատակով։

Խնդրի վերաբերյալ Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք իրականացվո՞ւմ են հարկային ստուգումներ այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք տարեկան հաշվետվություններով արձանագրում են խոշոր (1 միլիարդ դրամը գերազանցող) վնասներ, սակայն միևնույն ժամանակ միլիոնավոր դրամների նվիրատվություններ են կատարում հիմնադրամներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից