copy image url
Ներքին 17 ժամ առաջ - 13:01 20-07-2026

ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել:

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերին:

«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է փոխնախարարը:

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։

Ամենից շատ դիտված