copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:39 17-07-2026

Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները:

Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել։

Մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել էր մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

1. Սաթիկ Սեյրանյան - Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ
2. Վարդան Ալոյան - «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր
3. Հակոբ Բադալյան - քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
4. Արմեն Բաղդասարյան - քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
5. Նարեկ Գալստյան – 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան
6. Ալիսա Գևորգյան - լրագրող
7. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
8. Արտակ Հերիքյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան
9. Դավիթ Սարգսյան - լրագրող

Եվ այսօր՝ անվանի լրագրող-հրապարակախոսի ծննդյան օրը, մրցութային հանձնաժողովն իր 9 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ շնորհել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:

2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։

«Արմեն Դուլյան» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է հանրային դրամահավաքի մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։

Առաջիկայում կհայտարարվի մրցանակի հանդիսավոր հանձնման միջոցառման մասին:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի