copy image url
Ավելին 6 ժամ առաջ - 14:15 17-07-2026

Չինաստանում հարսը դաժանորեն ծեծել է սկեսուրին՝ հիվանդ թոռանը չխնամելու համար. կոտրվել է 4 կողոսկր

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չինաստանի Չժեցզյան նահանգում տեղի է ունեցել արտառոց ու դաժան միջադեպ, որը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել սոցցանցերում:

Ինչպես հայտնում է South China Morning Post պարբերականը, տեղի բնակչուհիներից մեկը դաժան ծեծի է ենթարկել իր սկեսուրին՝ պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ:

Կատաղության պատճառն այն է եղել, որ տարեց կինը հրաժարվել է հոգ տանել իր հիվանդ թոռան մասին: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ երկու երեխաների մայրը աշխատում էր մեկ այլ քաղաքում:

Իմանալով իր որդուց, որ վերջինս իրեն վատ է զգում, իսկ տանը գտնվող տատիկը նույնիսկ նրա ջերմությունը չի չափել, կինն անմիջապես արագընթաց գնացքով ժամանել է տուն: Տուն հասնելուն պես սկսվել է բուռն վիճաբանություն:

Սկեսուրը փորձել է բացատրել, որ ինքն ատամի ուժեղ ցավ ունի, այդ պատճառով չի կարողացել թոռնիկին բժշկի տանել, բացի այդ՝ ցանկացել է այցելել իր ընկերոջը:

Այս պատասխանից կատաղած հարսը հարձակվել է տարեց կնոջ վրա և ծեծի ընթացքում կոտրել նրա չորս կողոսկրերը: Այս պատմության մեջ ամենացնցողն այն է, որ ծեծված կնոջ որդին (հարսի ամուսինը) բացահայտորեն անցել է իր կնոջ կողմը:

Նա սեփական մորն անվանել է «անբարոյական»՝ երեխային անտեսելու համար:

Մինչդեռ ամուսնու քույրը կտրականապես առարկել է եղբորն ու հարսին: Նա բացահայտել է, որ իրենց մայրը, ով աշխատում է որպես սանիտարական աշխատող և ունի չափազանց ցածր եկամուտ, արդեն ավելի քան 14,000 դոլար է փոխանցել իր որդիներին աջակցելու համար և իրավունք ունի ապրելու սեփական անձնական կյանքով:

Միջադեպն արդեն տեղափոխվել է իրավական հարթություն: Իրավաբաններն ու փաստաբանները զգուշացրել են, որ տարեց կնոջը դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու (4 կողոսկր կոտրելու) համար հարսին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:


Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ