Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիբանանի հարավում գտնվող վեց քաղաքներից, այս մասին հաղորդում է «Ալ Ջադիդ»-ը։
Քաղաքները գտնվում են այն տարածքում, որտեղ իսրայելական զորքերի դուրսբերումից հետո կտեղակայվեն Լիբանանի բանակի ստորաբաժանումներ։
Հիշեցնենք, որ պարբերաբար տեղի են ունենում Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ՝ ԱՄՆ միջնորդությամբ՝ խաղաղության վերջնական համաձայնագրին հասնելու համար։