Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 10:30 15-07-2026

Իշխանությունը ինչ ուզում, անում է, բայց այդպես չի կարելի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների, իշխանության գործողությունների, ընտրությունների վերաբերյալ գնահատականների և հնարավոր քաղաքական ճնշումների մասին Oragir.News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու՝ ինչպես են նրանք գնահատում երկրում ստեղծված իրավիճակը։

Քաղաքացիների մի մասը նշեց, որ չի ցանկանում կապել վերջին գործընթացները բացառապես ընտրությունների հետ՝ ընդգծելով, որ երկրի խնդիրներն ավելի խորքային են։

«Սա ընտրություն չէ։ Ինձ համար այս իրավիճակը միայն ընտրություններով չի փոխվի։ Երկիրը երկար ժամանակ չի շտկվելու, դա գուցե մեր թոռների ժամանակ լինի, եթե ճիշտ արժեքներով դաստիարակվեն»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Անդրադառնալով հնարավոր բռնաճնշումներին՝ քաղաքացին նշեց, որ դրանք, իր կարծիքով, ավելի վաղ պետք է տեղի ունենային։

«Եթե խոսքը նման գործընթացների մասին է, դրանք վաղուց պետք է արվեին, որ մարդկանց մոտ նման իրավիճակ չձևավորվեր»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ իր համար առաջնային խնդիրները սոցիալական են։

«Ժողովուրդը գործազուրկ է, մարդիկ անորոշ վիճակում են։ Ընտանիքները ո՞նց պիտի պահեն իրենց, երեխաներին ո՞նց պիտի ապահովեն»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ իշխանությունները չպետք է որոշումներ ընդունեն միայն իրենց ցանկությամբ։

«Ինչ ուզում են՝ անում են, բայց այդպես չի կարելի։ Պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ»,- նշեց նա։

Հարցման մասնակիցներից մեկը նշեց, որ քաղաքական գործընթացներից ավելի կարևոր է իր համար երկրի նկատմամբ վերաբերմունքը։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ինձ համար կարևոր է, որ երկիրը ղեկավարեն մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը, իրենց պատմությունն ու մշակույթը»,- ասաց նա։

Քաղաքացին ընդգծեց, որ հայրենասիրությունը միայն խոսքերով կամ արտաքին փոփոխություններով չի սահմանափակվում։

«Երկիրը սիրելը միայն ճանապարհ կամ սալիկ փոխելը չէ։ Պետք է պահպանել ինքնությունը, պատմությունը, արժեքները»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին