copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 13:46 13-07-2026

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ:

Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սևանա լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ բարձրացել է 58 սմ-ով»,-նշել է նա: