Գյումրիի կենտրոնական հրապարակն այսօր լցվել էր ջրով, ժպիտներով ու տոնական տրամադրությամբ։ Հանրապետության երկրորդ քաղաքում մեծ շուքով նշվել է Վարդավառը՝ համախմբելով հարյուրավոր գյումրեցիների և քաղաքի հյուրերին։
Առավոտից հրապարակում տոնական մթնոլորտ էր։ Մեծահասակներն ու երեխաները միմյանց ջրում էին, ուրախանում, պարում և վայելում հայկական ամենասիրելի տոներից մեկը։
Շատերը հրապարակ էին եկել ջրային ատրճանակներով, դույլերով ու շշերով՝ պահպանելով Վարդավառի ավանդույթը։ Տոնական օրը ուղեկցվում էր երաժշտությամբ և աշխույժ տրամադրությամբ։
Անկախ տարիքից՝ մարդիկ միացել էին տոնախմբությանը՝ կիսելով ուրախ պահերը հարազատների, ընկերների և նույնիսկ անծանոթների հետ։
Հրապարակում տիրող ջերմ ու անմիջական մթնոլորտը հերթական անգամ ցույց տվեց, որ Վարդավառը շարունակում է մնալ ամենասպասված ու համախմբող հայկական տոներից մեկը։
Գյումրիում տոնական միջոցառումները շարունակվեցին ողջ օրվա ընթացքում՝ քաղաքի կենտրոնը վերածելով իսկական ջրային տոնի, որտեղ գլխավորն ուրախությունն էր, ժպիտն ու լավ տրամադրությունը։
Տեսանյութ։