Հայկական հեռուստասերիալներից հանրությանը քաջ հայտնի և սիրված դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը կյանքի մեծ ու կարևորագույն ձեռքբերումն են ունեցել։
Տարիների համատեղ աշխատանքից ու մեծ ջանքերից հետո զույգը վերջապես գնել է իրենց առաջին սեփական բնակարանը։ Այս ուրախալի նորությամբ Ռուզաննան կիսվել է սոցիալական հարթակներում՝ հրապարակելով տեսանյութ, որին կից թողել է գրառում։
Դերասանուհին խոստովանել է, որ սա իրենց ամենամեծ երազանքն էր, որի ճանապարհին բազում դժվարությունների են հանդիպել. «Ես չեմ հավատում, որ վերջապես մենք ունենք մեր երազանքների բնակարանը։ Մենք շատ երկար տարիներ երազել ենք։ Ամեն ծննդյան օր, մոմերը փչելիս, մենք այս երազանքն էինք պահում, Ամանորին՝ կուրանտների զարկերի ներքո, այս երազանքն էինք պահում, եկեղեցում Աստծուն խնդրում էինք մեզ հնարավորություն տալ՝ երազանքն իրականացնելու համար»։
Ռուզաննան նաև շեշտել է, որ հաջողությունը հեշտ չի տրվել, և եղել են պահեր, երբ ամեն ինչ հուսահատեցնող է թվացել. «Ճանապարհը պարզերից չէր… մեր առջև շատ դռներ էին փակվում… բայց մենք անցանք դրա միջով՝ առանց հանձնվելու և հավատալով, որ մի օր կունենանք մեր սեփական 3 սենյականոց բնակարանը, և այսօր մեր ձեռքում արդեն պահում ենք մեր առաջին բնակարանի բանալիները… սա այնպիսի՜ երջանկություն է, երբ հաղթել ես ինքդ քեզ։ Կարող եք շնորհավորել մեզ»,- գրել է դերասանուհին։