copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:33 11-07-2026

95 հազար դոլարանոց վերարկու, 46 հազար դոլարանոց պիջակ. Արզաքանցյանը ցույց է տվել իր շքեղ գնումները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի հանրահայտ հաղորդմանը, որի ընթացքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տեսնելու նրա ապշեցուցիչ և շքեղ զգեստապահարանը։

Հարցազրույցի ընթացքում Արզաքանցյանը հնչեցրել է այնպիսի աստղաբաշխական թվեր, որոնք պարզապես շոկի են ենթարկել շատերին։ Գործարարը բացահայտել է իր ամենաթանկարժեք հագուստների ու աքսեսուարների գները, որոնք հասնում են տասնյակ հազարավոր դոլարների։

Տիգրան Արզաքանցյանն անկեղծորեն նշել է իր զգեստապահարանի ամենաթանկ գնումները, որոնք թողնում են շքեղության տպավորություն. 95 հազար (մոտ 37 միլիոն դրամ) արժողությամբ վերարկու, 46 հազար դոլար (մոտ 18 միլիոն դրամ) արժողությամբ պիջակ։ Նա նաև պատմել է, որ առանձնահատուկ սեր ունի Fendi ապրանքանիշի վերարկուների հանդեպ, որոնցից մեկը հատուկ իր համար են կարել, երբ ինքը գտնվում էր Սիբիրում։

Բացի այդ, գործարարը նշել է, որ սիրում է կրել նաև Versace, իսկ համաշխարհային հռչակ ունեցող Dolce & Gabbana բրենդն անձամբ իր ծննդյան օրվա առթիվ հատուկ նվեր է ուղարկել։ Բացի հագուստից, Արզաքանցյանը բացահայտել է իր մեծ սերն ու թուլությունը բարձրակարգ պայուսակների և ճամպրուկների հանդեպ։

Նա պատմել է իր յուրահատուկ ավանդույթի մասին. «Ամեն հաջողված գործարքից հետո ես սիրում եմ ինձ լավ ու որակյալ ճամպրուկներ նվիրել»,- անկեղծացել է նա։ Այդ շքեղ հավաքածուի ամենատպավորիչ նմուշներից է հանրահայտ Zilli բրենդի ճամպրուկը, որը գործարարը ձեռք է բերել աստղաբաշխական՝ 75 հազար դոլարով (մոտ 30 միլիոն դրամ)։

Արզաքանցյանի զգեստապահարանի այս տեսանյութն ու հնչեցրած գները իսկական փոթորիկ են բարձրացրել սոցցանցերում՝ դառնալով ամենաքննարկվող թեմաներից մեկը, որտեղ մարդիկ ապշած են նման շքեղությունից և բրենդային նախապատվություններից։





Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
16:27 Ոսկե կանոն ունեի՝ չընտրել դերասան տղամարդու. ինչպես է Լևոն Մկրտչյանի կինը կոտրել իր ստանդարտները հանուն սիրո
16:35 Փաշինյանը սխալվում է. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին. Ագնեսա Խամոյանը Արեգնազ Մանուկյանի մասին
17:09 Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
18:00 Կյանքում բիզնեսով չզբաղվածը ԱԺ-ն թողնում է, որ բիզնեսով զբաղվի
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
17:43 Իտալական շքեղություն. ինչպես է Տիգրան Ասատրյանն ընտանիքի հետ վայելում իր հանգիստը