Երևանի պետական համալսարանը չի երկաձգել աշխատանքային պայմանագրերը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ևս երկու դասախոսի՝ Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ․ Facebook-ում գրել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
«Խաչիկի նկատմամբ 6 ամսից ավել շարունակվում, իսկ Ալենի նկատմամբ՝ մի ամիս ընթանում են դատական գործեր։ Սա էլ անսպասելի չէր, բայց, միևնույնն է, անակնկալ էր ու ցավոտ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ
Oragir.News-ի հետ
զրույցում Ալեն Ղևոնդյանը հաստատել էր լուրը: