copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 17:09 10-07-2026

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր

Ryanair ընկերության ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանից թռիչքի ժամանակ. անհայտ պատճառով հանկարծակի կոտրվել է պատուհանը, և դրա մոտ նստած ուղևորը կիսով չափ դուրս է ձգվել, որի հետևանքով ստացել է վնասվածքներ և այրվածքներ։

Այս մասին հայտնել է հունական ERT-news հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սալոնիկի «Մակեդոնիա» միջազգային օդանավակայանից Ryanair-ի չվերթը ուղևորվում էր դեպի գերմանական Մեմինգեն քաղաքի օդանավակայան։ Ուղևորների խոսքով՝ թռիչքից մի քանի րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն օդում էր, ուժեղ աղմուկ է լսվել, պատուհանը կոտրվել է, և հենց դրա մոտ նստած ուղևորը հայտնվել է գրեթե կիսով չափ ինքնաթիռից դուրս։ 60-ամյա հույնի կողքին նստած ուղևորներին հաջողվել է նրան պահել ինքնաթիռի ներսում։ Օգնել են նաև անվտանգության գոտիները, որոնցով կապված է եղել տուժածը։

Ինքնաթիռում խուճապ է սկսվել, ավտոմատ կերպով դուրս են ընկել թթվածնային դիմակները։

Օդաչուները հանգստացրել են ուղևորներին և ինքնաթիռը վերադարձրել Սալոնիկի օդանավակայան։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա գտնվում է շոկային վիճակում, ունի պարանոցի խնդիրներ, քերծվածքներ և կոտրված պատուհանից առաջացած շփման հետևանքով այրվածքներ։ Մնացած ուղևորները, որոնցից շատերը չեն տուժել, արդեն մեկնել են Գերմանիա մեկ այլ չվերթով։

Ըստ առկա տեղեկությունների՝ պատահարի պատճառ կարող էր հանդիսանալ թռիչքի ժամանակ շարժիչից պոկված մի կտոր, որն էլ կոտրել է պատուհանը, հայտնում է հեռուստաալիքը։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ