«Բարեփոխված» տրանսպորտ՝ առանց տեղերի. 33 համարի ավտոբուսը երեկոյան ժամերին չի հասցնում ուղևորահոսքին
Տևական ժամանակ է՝ իշխանությունը հայտարարում է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման մասին՝ շեշտելով, որ «մահվան գազելների» դարաշրջանն արդեն ավարտված է:
Թեպետ ավտոբուսային ցանցը հիմնականում թարմացվել է, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել: Տրանսպորտից ամենօրյա օգտվող քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ ավտոբուսները ժամանու են ուշացած, հիմնականում՝ ծարաբեռնված, իսկ երեկոյան ժամերին երբեմն մեկ ոտքի վրա կանգնելն անգամ անհնար է լինում:
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է այդպիսի հերթական նման տեսարանը՝ «բարեփոխված» տրանսպորտ՝ առանց տեղերի. խոսքը 33 համարի ավտոբուսի մասին է, որը կրկին գերծանրաբեռնված է, իսկ երեկոյան ժամերին չի հասցնում ուղևորահոսքին: