Բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (իսկական անունը՝ Գեյնոր Սալիվան), որը հայտնի է «Total Eclipse of the Heart» և «Holding Out for a Hero» երգերով, մահացել է 75 տարեկան հասակում։
Այս մասին ասվում է երգչուհու կայքում տարածված հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն:
«Խոր ցավով Բոնիի ընտանիքը և թիմը հայտնում են, որ երեկ գիշեր Բոնին անսպասելիորեն մահացել է Պորտուգալիայի հիվանդանոցում՝ այն հիվանդության հետևանքով, որի համար նա բուժվում էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մայիսին Թայլերն ունեցել էր կույրաղիքի պատռվածք, ինչի պատճառով նրան շտապ վիրահատել էին։