Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը
Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Ինքնաթիռում եղել են 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։
Օդանավակայանից հայտնել են, որ բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։
Ներքին չվերթների տերմինալում կազմակերպվել է բժշկական զննում, դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում թեթև վնասվածքներ ստացած անձանց։
TezJet ավիաընկերությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։