copy image url
Խոսք Ներքին 2 ժամ առաջ - 22:00 07-07-2026

Առանց արտաքին աջակցության՝ փողոցային պայքարն արդյունք չի տա․ քաղտեխնոլոգ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ո՛չ, չի կարող հանդիսանալ, որովհետև, նախևառաջ, մենք պետք է հասկանանք տերմինաբանությունը, թե ի՞նչ բան է փողոցային պայքարը։ Եթե նկատի ունեք հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր, ապա դրանք չեն լինելու։ Եթե նկատի ունեք փողոցներ փակելը, դա առավել ևս չի լինելու, որովհետև դա հենց այդպես չի լինում։ Դա լինում է կազմակերպչական ձևով, այսինքն՝ պետք է կառույց լինի, որը կծրագրավորի այդ գործողությունները։ Այս պահի դրությամբ նման կառույց ու ծրագրեր չեն երևում, ու ոնց որ թե չկան դրանք»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը և նրա շուրջ ծավալվող զարգացումները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ ընդդիմությունն ի վերջո փողոցային պայքար նախաձեռնի։


Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և ժամեր շարունակ խուզարկել այն։ Քննչական գործողություններ են իրականացվել նաև Ծառուկյանին պատկանող տարբեր ձեռնարկություններում։ Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, և այժմ դատարանը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը։

Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ եթե նույնիսկ հիմա նման գործողություններ նախաձեռնվեն, ապա դրանք միանշանակ դատապարտված են ձախողման։

«Հայաստանում լուրջ փողոցային պայքար կազմակերպելու և արդյունք ստանալու համար պետք է ունենաս արտաքին քաղաքական աջակցություն։ Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ այդ աջակցությունը չի երևում, որովհետև արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնը Հայաստանի իշխանական համակարգն ապամոնտաժելու այլ ռազմավարություն ունի։ Միգուցե հետո լինի, բայց հիմա նման բան չկա»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ձերբակալությամբ ինչի՞ է փորձում հասնել իշխանությունը և ի՞նչ խնդիր լուծել, քաղտեխնոլոգը պատասխանեց՝ պատահական չէր, որ դա մեկնարկեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր Ռուսաստանի Դաշնություն։

«Պատահական չէր, որ դա սկսվեց այն ժամանակ, երբ Փաշինյանը գնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման։ Դա կարող էր ունենալ մեկ նպատակ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական որոշակի առևտրի ինչ-որ հնարավորություն բացվեր։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դրական վերաբերմունք կա, իսկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարում կուսակցության ղեկավարը, ով Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ և ներկայումս Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն է, Գագիկ Ծառուկյանի անունը տվել էր որպես հալածվող ընդդիմադիր ղեկավար»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Հայաստանի իշխանությունները հենց դա էլ հաշվարկել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման գործողություն իրականացրին։ Նրա համոզմամբ՝ սրանով Փաշինյանը ցանկանում էր Ռուսաստանի հետ քաղաքական առևտուր սկսել, սակայն Մոսկվան հասկացրել է, որ նման առևտրի մեջ չի մտնելու։

«Հավանաբար, հույս ունեին, որ եթե նրան ձերբակալեն, ապա կգնան ու էնտեղ քաղաքական առևտուր կսկսեն, որ մենք նրան բաց կթողնենք, եթե դուք էլ սահմանափակումները հանեք։ Սակայն Ռուսաստանում հասկացել են, որ իր հետ քաղաքական առևտուր այլևս չեն անելու՝ ուզում է Ծառուկյանին ձերբակալի, ուզում է՝ չձերբակալի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին