copy image url
Մամուլ 2 շաբաթ առաջ - 08:15 07-07-2026

ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։

Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական աղբյուրների փոխանցմամբ, գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Իշխանական շրջանակներում նրան ընդունելի և թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում։

Հատկանշական է, որ ավելի վաղ Ալխաս Ղազարյանի անունը քննարկվում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համատեքստում, սակայն այդ պաշտոնում նա թիմի աջակցությունը չստացավ։ Այդուհանդերձ, ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, մտադիր են նրան վստահել խմբակցության քարտուղարի պաշտոնը՝ ներքին կազմակերպչական աշխատանքն ու խմբակցության ընթացիկ գործունեության համակարգումը նրա վրա դնելով։

Այսպիսով, ՔՊ-ում մեկնարկել է խմբակցության ղեկավար կազմի վերջնական ձևավորման փուլը։

Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հարցը դեռ կքննարկեն առաջիկա օրերին»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի