Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:34 06-07-2026

Ամուսնությունից հետո՝ առաջին համատեղ տեսանյութը. Ալեքսանդր Բաբասյանը ցույց է տվել իր նոր ընտրյալին

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն անձնական կյանքում տեղի ունեցած մեծ ու կարևոր փոփոխությունից հետո հանդես է եկել նոր, ուշագրավ հրապարակմամբ։

Դերասանը սոցիալական ցանցերի իր էջում գեղեցիկ ու ռոմանտիկ տեսանյութ է տեղադրել իր նոր սիրելիի մասնակցությամբ։ Հատկանշական է, որ Ալեքսանդրը տևական ժամանակ լռություն էր պահպանում անձնական կյանքի վերաբերյալ, թեև հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ նախկին ամուսնալուծությունից հետո իր սիրտը կրկին զբաղված է։

Այս նոր հոլովակն առավել մեծ արձագանք է գտել այն լուրերի ֆոնին, որ ընդամենը օրեր առաջ Ալեքսանդրն ու նրա գեղեցկուհի ընտրյալը պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Զույգը ՔԿԱԳ մարմնում պաշտոնական գրանցում է կատարել, ինչի մասին վկայող կադրերն ու ստորագրության պահը արագորեն տարածվել էին համացանցում։

Հետևորդները շտապել են շնորհավորել նորապսակներին՝ մաղթելով հարատև սեր ու երջանկություն, իսկ տեսանյութը կարճ ժամանակում հազարավոր դիտումներ ու ջերմ մեկնաբանություններ է հավաքել։


Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
17:53 Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
16:27 Փաշինյանը պատարագի է մասնակցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում