Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ այդ ակտը, իր գնահատմամբ, վերջնական գնահատական է տալիս արդարադատության համակարգին։
Տոնոյանը անդրադառնալով գործընթացին՝ ասել է, որ դեռ դատական հայց ներկայացնելու փուլում հույս է ունեցել, որ Սահմանադրական դատարանը չի կայացնի որոշում, որը կվկայի Հայաստանում արդարության և արդարադատության բացակայության մասին։
«Ցավոք սրտի, այս որոշումը հենց դրա մասին է վկայում․ Հայաստանում արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց այս որոշմամբ»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ այլ մեկնաբանություններ ավելորդ են, և ինքը սպասում է հետագա հայտարարություններին ու իրավական գործընթացների շարունակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․